Հասարակություն 

Inchpes Serji vaxt. Նիկոլ Փաշինյանի այցից առաջ շտապ կարգով վերանորոգում են մայրուղին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արմավիր կատարելիք այցից առաջ շտապ կարգով վերանորոգվում է Երևան-Արմավիր մայրուղին: Այդպես վարվում էին նախորդ նախագահների այցերից առաջ:

Ինչու են դա անում այցից բառացիորեն մեկ-երկու օր առաջ: Պատճառը առավել քան պարզ է. այդ փոսալցումները այնքան վատ որակի են, որ ասֆալտը մի քանի օրից քանդվելու է, և վարչապետ Փաշինյանը պետք է հասցնի գնալ ու վերադառնալ, քանի ասֆալտը տեղում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից