Հասարակություն Պատահարներ 

Փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից

analitik.am

Ապրիլի 9-ին, ժամը 19:54-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են) և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

 

Նույն շարքից