Հասարակություն գլխավոր 

Իտալիայում կարող են ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Իտալիայի պատգամավորների պալատը սկսել է քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Ինչպես գրում է «Repubblica» պարբերականը, եթե պատգամավորներն ընդունեն բանաձևը, Իտալիայի կառավարությունը ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը և գնահատական տալ 100 տարի առաջ կատարված իրադարձություններին:

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում Հայոց ցեղասպանության հարցի հայտնվելն անհանգստացրել է Թուրքիային: Անկարան արդեն ԱԳՆ է կանչել Իտալիայի դեսպանին բացատրություններ ստանալու համար:

Իտալացի խորհրդականների կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղղված է 20-րդ դարում մարդկության դեմ առաջին հանցագործության զոհերի հիշատակը հավերժացնելուն և հայ-թուրքական երկխոսության մեկնարկին օգնելուն:

Նույն շարքից