Հասարակություն 

Ով է եղել հայտնի եղբայրների հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին. «Իրավունքին»

analitik.am

«Իրավունքին» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ դեռևս 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարա­րությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանի (ում որդիներից մեկը «նոր» Հայաստանում դարձավ պատգամավոր, մյուսը՝ վարչապետի օգնական) բնակա­րանի մոտ գործարարների հերթեր էին գոյանում: Զ. Սարգսյանն էլ հաջողու­թյամբ և «ոչ գեղեցիկ աչքերի համար» միջնորդում էր այդ անձանց պաշտոննե­րի նշանակման և քաղաքում «յուղոտ» հողակտորների տեր դառնալու հարցե­րով:

Նկատենք, որ ըստ կենսաթոշակային վարչության այն ժամանակվա աշխատողների՝ Զ. Սարգսյանը տարիներ առաջ թո­շակառուների թոշակների հաշվին Կրասնոսելսկից տեղափոխվել է Երևան և այստեղ դղյակ կառուցել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վազգեն Խաչիկյանը՝ Սարգսյանի համեմատ «սուրբ» է, համարյա «հրեշտակ»:

Ի դեպ, ասում են, որ վերոհիշյալ խո­սակցությունները հասել են նաև վարչա­պետի ականջին, բայց՝ միայն այդքանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից