Հասարակություն 

Իշխանության պահպանման լավագույն ուղին լավ իշխելն է. Իրանագետ

Ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն որոշակի ռեսուրս է ծախսում ոչ միայն կառավարելու (իմա՝ իշխելու), այլ նաև իշխանությունը պահպանելու վրա։

Ըստ իս՝ հավասարակշռության խախտումը և աստիճանական տապալումը սկսվում է այն պահից, երբ իշխանությունը պահելու համար ծախսվող ռեսուրսների չափաբաժինը սկսում է ակնհայտորեն գերակշռել այն մասին, որը ծախսվում է բացառապես կառավարելու նպատակով։

Այստեղից հետևում է, որ իշխանության պահպանման ամենատրամաբանական և լավագույն ուղին ոչ թե ռեսուրսների գերածախսով այն պահելու ուղղությամբ աշխատելն է, որն ի վերջո տանելու է գահավիժման, այլ ուղղակի լավ իշխելը կամ քաղաքական ավելի նուրբ եզրով ասած, կառավարելը։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

 

Նույն շարքից