Հասարակություն 

Փաշինյանն ու դրոշը. Քանի՞ հոգի էր պաշտոնանկ արվել Ազնավուրի հուղարկավորության օրը

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատանը դրոշը անկյունում դնելու համար հրահանգեց պաշտոնից ազատել բոլոր աշխատակիցներին, ովքեր այդ աշխատասենյակում աշխատում են: Ավելի ուշ, լրագրողների հարցին պատասխանելիս, թե հնարավոր չէր արդյո՞ք նկատողությամբ հարցը փակել, վարչապետն ասաց, որ հնարավոր կլիներ, եթե դրոշի հետ կապված չլիներ հարցը:

2018 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հերոս, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը, Հայաստանում ու Արցախում հայտարարված էր սուգ: Այդ օրը համացանցում լուսանկարներ էին տարածվել, որ Բաղրամյան 26-ում դրոշը խոնարհված չէ: Այն խոնարհել են ավելի ուշ՝ հավանաբար աղմուկից հետո:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ Բաղրամյան 26-ը դեռ վարչապետի նստավայրն էր, իսկ վարչապետը Նիկոլ Փաշինյանն էր:

Քանի հոգի ազատվեցին պաշտոնից այս միջադեպից հետո, հայտնի չէ:

Նույն շարքից