ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վարչապետի ընտրությունը և նշանակումը 149. հոդվածը
լրացնել ՝ լիազորությունները բառով և ավելացնել 6 կետը հետևյալ շարադրանքով․
-Վարչապետին նկատելիս, նրան պաշտոնական կամ պատահական հանդիպելիս, ՀՀ քաղաքացիներն ընդունում են զգաստ կեցվացք,
- Վարչապետը ՀՀ քաղաքացիներին դիմում է «դու»-ով, ինչպես նաև կարող է նրանց անվանել «լխկած» և այլ դիմելաձևերով և նրանցից պահանջել լվացք անել,
-Վարչապետն իրավասու է ցանկացած պետական հիմնարկների աշխատողներից պահանջել դիմում ներկայացնել և հեռացնել աշխատանքից,
-Վարչապետն իրավասու է իր քաղաքական «առիթավորված» հակառակորդներին անվանել «գեյ ակտիվիստներ»։
Նշենք, որ վերոնշյալ կետերը վարչապետ Փաշինյանն իրեն թույլ է տվել անել մեկ օրվա մեջ՝ Նորագավիթի մաքսատուն կատարած այցի ժամանակ:
Հաշվի առնելով այն, որ գրառում անողն իրավապաշտպան է՝ բարդ չի հասկանալ, որ սա կատակ է, հետևաբար մեկնաբանություններ գրելիս պետք է նկատի ունենալ դա: