Հասարակություն 

Քիչ առաջ Հանրապետական կուսակցությունը դարձավ IDC-CDI-ի լիիրավ անդամ

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ ԿԵՆՏՐՈՆԱՄԵՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ (IDC-CDI) լիիրավ անդամ։

Որոշումը կայացվել է կազմակերպության՝ Բրյուսելում ընթացող Գործադիր մարմնի նիստին։

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության անդամ են հանդիսանում մոտ 100 կուսակցություն շուրջ 50 երկրներից՝ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից։

Այն հանդիսանում է համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից մեկը։

Մենք ընդլայնում ենք մեր միջազգային կապերն ու գործունեությունը, որոնք ծառայել եւ ծառայելու են Հայաստանի եւ Արցախի շահերին։

Արմեն Աշոտյան

https://www.facebook.com/photo.php?fbid=10217969094477095&set=a.3286878488944&type=3

Նույն շարքից