Եթե որևէ մեկը իրավական առումով գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին շարունակում է արդյո՞ք պնդել, որ աշխատակիցները պետք է հեռացվեն, վարչապետն ասաց. «Ես մի բանը մի անգամ եմ ասում»:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Նորագավիթի մաքսատուն կատարած այցի ժամանակ վարչապետ Փաշինյանը կարգադրեց պաշտոնից ազատել աշխատակիցներին, ովքեր դրոշը դրել էին սենյակի անկյունում:
Արդեն այսօր հայտնի դարձավ, որ հայտնի աշխատակիցն ազատման դիմում է գրելու: