Մարդու անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել: Այլ բան է, եթե այդ մարդը, հանդես գալով այլ անձի տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որի տարածման մեջ կա հանցակազմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով, այսպես ասած, ֆեյքերի դեմ պայքարի մասին:
Հարցին, թե ինչու է վարչապետի հրահանգից հետո որոշվել զբաղվել հարցով, եթե նախկինում էլ են գրառումներ արվել (Խոսքը հայտնի ֆեյքի ձերբակալության մասին է), Վանեցյանը նշեց. «Որովհետև դա ծանր աշխատանք է»:
Վանեցյանը հրաժարվեց ասել, թե ով է հայտնի էջն աշխատացնողը, ով ձերբակալվել է. «Երբ քննությունը հասնի այն փուլին, երբ հնարավոր կլինի բացահայտել նախաքննության ընթացքում ստացված տվյալները, ամբողջությամբ պարզ կլինի»:
ԱԱԾ տնօրենը հավաստիացրեց, որ իշխանությունները միլիոններ չեն ծախսում ֆեյք էջերը պահելու համար: