Հասարակություն 

Որ պատգամավորի հարցով է Ալեն Սիմոնյանը «աղիողորմ խնդրել» Աշոտյանին. Սիմոնյանը բացում է փակագծերը

Արմեն Աշոտյանն ինչ բացահայտումներ ուզում է, կարող է անել: Իմ հակամարտությունը և իր քաղաքական ճանապարհն արդեն վաղուց ավարտված են, ուստի ես ցանկություն չունեմ որևիցե ձևով վերակենդանացնել Արմեն Աշոտյան քաղաքական գործչին: Ինչ վերաբերում է մնացածին, եթե կլինի անհարգալից վերաբերմունք իմ, իմ կուսակցության ղեկավարի, իմ երկրի ղեկավարի, իմ գործընկերների նկատմամբ, կլինի վիրավորանք և նմանատիպ հայտարարություններ, որոնք Աշոտյանը թույլ է տվել, իրենք իրենց պատասխպանը ստանալու են: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Արմեն Աշոտյանի հայտարարության մասին:

ՀՀԿ-ական նախկին պատգամավորն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ընդամենը մեկ տարի առաջ, փետրվարի վերջ, Ալեն Սիմոնյանը իր հերթական անհաջող հրապարակային ելույթից հետո ինձ աղիողորմ խնդրում էր, որ միջամտեմ ու բարեխոսեմ իր համար մեր «ուժեղ»պատգամավորներից մեկի մոտ, ում ցասումը Ալենի նկատմամբ հղի էր բուռն հետեւանքներով։

Ես էլ գործուղման էի, Բուդապեշտում, ու հեռվից հեռու փորձում էի փրկել այսօր առյուծի սիրտ կերած, իսկ այդ օրերին՝ ահասարսուռ վախից կուչ եկած նորաթուխ ԱԺ փոխխոսնակին, ով օրը մի քանի անգամ ինձանից փորձում էր ճշտել, արդյոք ինձ հաջողվեց հարթել իր խնդիրը։

Նապաստակի սրտով սույն պարոնը դեռ հերթով պատասխան է տալու, դրա ժամանակը հեռու չէ։

Այսօր, սակայն, ոտքերիս տակ մի ընկիր, մեծ քաղաքականությունը քո խելքի, մակարդակի եւ բարոյականության բանը չի։ Անգամ քո շեֆի մոտ դա չի ստացվում։

Հ.Գ. Իսկ լյուստրացիան լավ բան է, արժի մեկ-մեկ որոշ մարդկանց բաժին-բաժին հիշեցնել իրենց ով լինելը»:

«Ինչ վերաբերում է Աշոտյանի նշած դեպքին, խոսքը գնում է այն դեպքի մասին, երբ իրենց լավ իշխանության ժամանակահատվածում արհեստավարժ պատգամավորներից մեկը՝ Առաքելա Մովսիսյանը զանգահարել էր ինձ, ես պարոն Աշոտյանին խնդրել էի, որպեսզի նա ճշտի՝ ով է ուղղորդել Մովսիսյանին և տվել իմ համարը: Նա այդպես էլ չճշտեց դա: Հիմա նա կարող է շահարկել դա: Ես գտնում եմ, որ սխալ է միմյանց նկատմամբ վիրավորանքներ հնչեցնելը»,-ասաց Սիմոնյանը:

Նույն շարքից