«Ես արդարադատության նախարար եմ, իմ ենթակայության տակ են գտնվում կալանավայրերն ու ՔԿՀ-ները: Ես պատասխանատու եմ այս ոլորտում քաղաքականության և պահման պայմանների համար: Ես կարող եմ այցելել յուրքանաչյուր խուց, տեսնել այդ խցի և յուրաքանչյուրի պահման պայմանները: Ես իմ այցելությունները միանձնյա չեմ կատարում: Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է: Այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմաների մեջ ենք գտնվում այդ անձնավորության հետ: Պետք է հարգել այդ անձի իրավունքները և այս վեճը մշտապես չբորբոքել: Մենք կարող ենք ներկայացնել վկաներ մեր տեսակետը հաստատելու համար: Հետևաբար, մենք սրա վերաբերյալ փաստ ու տեսակետ չենք հայտնում՝ հարգելով նաև մարդու իրավունքները: Այս հարցը փակում ենք ընդհանրապես»:
Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով այն տեղեկությունների մասին, որ ինքն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: