ԲԴԽ նխագահ Գագիկ Հարությունյանը չի հարցաքննվել Մարտի 1-ի գործի շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարություններին, որ դատավորների նկատմամբ աննախադեպ ճնշում է գործադրվում, Հարությունյանը նշել է, որ այդ մասով դատավարներից ահազանգեր չեն եղել. «Մենք պարբերաբար դատավորներին հիշեցնում ենք՝ եթե որևէ նման իրավիճակ լինի, պետք է անպայման տեղյակ պահվի ԲԴԽ-ին, իսկ եթե նման բան լինի ու տեղյակ չպահվի, դատավորի նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել: Մինչ այժմ նման հարցադրում չի եղել: Բացառություն է կազմում քաղաքի դատարանի նախագահի և վերաքննիչ դատարանի անդամի ինչ-ինչ հեռախոսային զրույցը: Այդ հարցով քաղաքի դատարանի նախագահը դիմել է իրավապահներին: Այսօր նրա նկատմամբ գործ է հարուցված և գործ է քննվում: Եթե նման բան լինի, մենք, ենթադրում եմ, որ կարգապահական վարույթ կհարուեցենք»:
Ավելի վաղ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով: