Հասարակություն 

Արտակարգ դեպք` Արմավիրում. Ոստիկանությունը պարզում է 3 աղջիկների հղիության պատճառները

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 9-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ից ստացված ահազանգի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com -ը:

Նշված կենտրոնից հայտնել են, որ 17-18 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա Կ. Շ.-ն, 16-17 շաբաթական հղիությամբ՝ 18-ամյա Գ. Մ.-ն և 8-9 շաբաթական հղիությամբ՝ 17-ամյա Լ. Կ.-ն։

Նշված անձինք Արմավիրի մարզի բնակիչներ են։ Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից