Աֆղանստանում գործող Թալիբան շարժումը պնդում է, որ ամերիկյան Boeing B-52 Stratofortress ռազմական օդանավ է խոցել: Այս մասին հայտնում է Muraselon պարբերականը՝ հղում անելով կազմակերպության ներկայացուցիչ Քարի Յուսեֆ Ահմադին:
Խոցված օդանավի մասին ինֆորմացիան հայտնվել է Թվիթերում: Հայտարարության մեջ նշվում է՝ իբր օդանավը խոցվել է Վաշիր շրջանում: Խոցվելուց հետո այն կործանվել է, ինչի արդյունքում ողջ անձնակազմը մահացել է:
Ինֆորմացիան պաշտոնապես չի հաստատվել: Ոչ աֆղանական, ոչ ամերիկյան կողմն այն չեն մեկնաբանել: