Հասարակություն 

Ես մեծ թվով հայ ընկերներ ունեմ. Ադրբեջանցի ռեժիսոր

Ադբբեջանցի ռեժիսոր Ռուստամ Իբրահիմովը  իր տեսակետն է հայտնել ԼՂ հակամարտության մասին՝ հայտարարելով, որ հայերի ու ադրբեջանցիների նկատմամբ  խելագար ավանտյուրա է տեղի ունեցել:

Իբրահիմովը նշել է, որ Ադբեջանն իր հայրենիքն է, բայց չի կարող չասել, որ տեղի է ունեցել խելագար ավանտյուրա հայերի ու ադրբեջանցիների նկատմամբ՝ մեծ թվով ադրբեջանցիներ դուրս են եկել Հայաստանից, մեծ թվով հայեր դուրս են եկել Ադրբեջանից: նա նաև կարծիք է հայտնել, որ հարցը պետք է քննարկեն պատմաբանները:

Ռեժիսորն ասել է, որ մեծ թվով հայ ընկերներ ունի, որոնց հետ շփումը շարունակում է՝ չնայած հակամարտության առկայությանը:

Նույն շարքից