«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իմքայլականներին դուր չեն գալիս համեմատությունները նախկին «թալանչի, տուրիստ» ռեժիմի հետ, նրանց ձևավորած ԱԺ բարեկամական խմբերը տուրիզմի «զարգացման» տեսանկյունից հետ չեն մնում ՀՀԿ-ականներից։ Ամենամեծը Հայաստան-Ֆրանսիա խումբն է (38 հոգի), երկրորդը` Հայաստան-Իտալիան (36), Ճապոնիայի, Իսպանիայի խմբերը ևս պակաս չեն։
Ֆրանսիայի հետ ուղղությունը վստահվել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, Լենա Նազարյանին՝ Չինաստան-Վրաստան ուղղությունները, Արման Եղոյանին՝ Կանադա և Շվեյցարիա խմբերը։ Պատգամավորներն ակնկալում են թանկարժեք ու կոմֆորտ վոյաժներ պետբյուջեի հաշվի՞ն։
«Դե, որոշ ծախսեր հոգում են նաև հրավիրող երկրները, կարծում եմ` նորմալ է, որ մեր ջահելները ցանկանում են «զարգացնել» տուրիզմը»,- ասաց իմքայլականը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում