Բարի օր Հասարակություն 

Իմ քայլի անդամը տարածում է հոգևորականի ծաղրանկարն ու սմայլիկներով գրառում անում

analitik.am

Արդեն հայտնել ենք, որ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ մինչև Ավագ Շաբաթ և գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո:

Խոսքն այն հոգևորականի մասին է, ով Ազգային ժողով մոտ բողոքի ակցիայի էր մասնակցում ընդդեմ տրանսգենդերի ելույթի:

Պարզվում է, որ կան օգտատերեր, ովքեր հոգևորականին փիլոնազուրկ անելը սոցկայքերում վերածել են իսկական խրախճանքի: Նույնիսկ ծաղրանկար է պատրաստվել ու տարածվել:

Ծաղրանկարը տարածողներից մեկն էլ Երևանի ավագանու իմ քայլը խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն է, ով իր հրապարակումը համեմել է սմայլիկով գրառմամբ. «Ինչ չէինք տեսել, էդ էլ տեսանք»:

Նույն շարքից