Միջազգային գլխավոր 

Սուդանում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել

Սուդանի բանակը երկրում ռազմական հեղաշրջում է իրականացրել: Այս մասին հայտնում է արաբական Ալ Մայադինը:

Զինվորականները որոշել են պաշտոնանկ անել երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրին, նրան հեռացնել բոլոր զբաղեցրած պաշտոններից և ցրել կառավարությունը:

ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, գրում է, որ զինվորական խորհուրդը որոշում է կայացրել երկրում իշխանությունը մեկ տարի ժամկետով վերցնել իր ձեռքը:

Նախագահական պալատն արդեն շրջափակված է զինվորականների կողմից, վերջիններս գրավել են նաև հանրային ռադիոն և հեռուստաընկերությունը: Հնչում են հայրենասիրական երգեր:

Հավելենք, որ վերջին շաբաթների ընթացքում Սուդանում չէին դադարում նախագահի հրաժարականը պահանջող ցույցերը:

 

Նույն շարքից