Բժիշկները կազմել են ամենակեղտոտ իրերի ցանկը, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր: Ցանկում հայտնվել են բջջային հեռախոսը, ավտոմեքենայի ղեկը, կանանց պայուսակում գտնվող գրիչները և, իհարկե, գումարը:
Տասնյակում հայտնվել են նաև վերելակների կոճակները, բանկոմատների ստեղնաշարը, սուպերմարկետների սայլակները, հասարակական վայրերում դռների բռնակները, հեռուստացույցերի հեռակառավարման վահանակները, աման լվանալու սպունգները:
Ամենակեղտոտ ու վտանգավոր վայրերի ցանկում հայտնվել է լոգարանը:
Առողջական խնդիրներից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հաճախակի լվանալ ձեռքերը: Ձեռքերը լվանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել հեղուկ օճառ, որով պետք է մաքրել ձեռքերի ամբողջ մակերեսը: