Քաղաքական գլխավոր 

Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով, ազատման դիմում չեմ գրելու. ՊԵԿ նախագահ

Ամեն ինչի պատասխանատուն ես եմ, ՊԵԿ նախագահն է կրում պատասխանատվություն ամեն ինչի համար: Եթե ակնկալում եք, որ ես պետք է դիմում գրեմ ու հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն ահռելի պատասխանատվությունից, որը վերցրել եմ ինձ վրա: Եկեք պայմանավորվենք, ես դիմում չեմ գրելու: Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով, եթե ուզում եք սենսացիա, ես ասացի այդ սենսացիան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով Նորագավիթի մաքսատանը կատարված հայտնի միջադեպի մասին:

Անանյանը նշեց, որ մնացած աշխատակիցներին որևէ մեկը որևէ բան չի ասել. «Ոչ ես, ոչ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատենք, կամ չազատենք: Ես բավարարել եմ մաքսատան աշխատակցի դիմումը, բավարարելու եմ նաև մաքսատան ղեկավարի՝ Միրզոյան Հայկի դիմումը, որը գրվել է: Իսկ ես ազատման դիմում չեմ ներկայացնելու»:

Նույն շարքից