Հասարակություն 

Անընդունելի է, երբ վարչապետն է ասում, որ իրեն հարգեն ու դա անում է նման տոնայնությամբ. Անտինյան

Այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Էդուարդ Անտինյանը «Սպայկա» ընկերության հետ կապված դեպքերի մասով նշեց, որ եթե Պետական եկամուտների կոմիտեն հարկերից է խոսում, պետք է հստակ տեղեկություններ տա արձանագրված խախտումների մասին. «Սա մախինացիա է»,- նշեց քաղաքագետը։

Անտինյանի խոսքով, ինքն աշխատել է «Սպայկա» ընկերությունում և գոհ է եղել այդ ընկերության անձնակազմից. «Երբևէ տեսե՞լ եք, Դավիթ Ղազարյանն իրեն օլիգարխի նման դրսևորի»:

Անդրադառնալով վարչապետի մաքսատուն կատարած այցին՝ պարոն Անտինյանը նշեց, որ այստեղ նկատվում է վարչապետի կողմից օրենքի խախտում. «Այսինքն՝եթե մաքսատան աշխատակիցն ասեր, որ չի գրելու, ի՞նչ էր լինելու, այսինքն պարտադրական է՞ր»,- արձագանքեց պարոն Անտինյանը։

Նա ցավ հայտնեց այդ դեպքի հետ կապված՝ նշելով, որ առաջին հերթին իր համար անընդունելի է, երբ վարչապետն է ասում, որ իրեն հարգեն ու դա անում է նման տոնայնությամբ. «Կարող էր կատակի տալ, բայց ոչ թե նման ձևով արձագանքել»,- ավելացրեց քաղաքագետը։

Նույն շարքից