Հասարակություն գլխավոր 

Փաշինյանը ԵԽԽՎ-ում պատասխանեց Երևանում պլանավորված ԼԳԲՏ ֆորումի մասին հարցին

Հայաստանում օրենքի գերակայություն է, բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները: Ես ձեր ասած դեպքի մասին լսել եմ, գիտեմ, բայց չեմ կարող ասել, թե ինչու է նման միջոցառումը չեղարկվել, ինչու է պլանավորվել, երբ է պլանավորվել: Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 2018 թվականին Երևանում պլանավորված, բայց տեղի չունեցած ԼԳԲՏ ֆորումի մասին հարցին:

Փաշինյանը նշեց, որ խնդրին տեղյակ է սոցցանցերում արված մեկ-երկու գրառման շրջանակներում, բավարար խորությամբ չի տիրապետում հարցին, որպեսզի  բավարար պատասխան տա:

 

Նույն շարքից