Բարի օր Հասարակություն 

Սաշիկ Սարգսյանն՝ ԱԱԾ-ի թույլատվությամբ Եվրոպա հանգստի նպատակով է գնացել

analitik.am

Ալեքսանդր Սարգսյան որդին՝ Հայկ Սարգսյանը, տեղյակ չէ այն մասին, որ իր եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, քաղաքական ապաստան է խնդրել Չեխիայից:

Հայկ Սարգսյանը հայտնեց, որ ամեն օր հեռախոսով խոսում է հայրիկի հետ, ով այս պահին Եվրոպայում է: Վերջինիս վիճակը նորմալ է:

Կրտսեր Սարգսյանը նշեց, որ հայրը վերադառնալու է Հայաստան, բայց չգիտի, թե երբ:

Հայկ Սարգսյանը հայտնեց նաև, որ հայրը Եվրոպայում է հանգստանալու նպատակով, առողջական վիճակը նորմալ է:

Սարգսյանն ասաց, որ այս ընթացքում հայրը հանդիպել է Նարեկ Սարգսյանի հետ, դրսում է հենց նրա գործերի համար:

Ինչ վերաբերում է հարցին, թե պատկերացնում էր արդյք՞ք, որ մի օր դատարանում կհայտնվի, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ իշխանափոխությունից հետո ամեն ինչ էլ հնարավոր է:

 

Նույն շարքից