Մասնակից լինելով Արցախյան պատերազմին՝ գիտեմ, թե ինչ բան է պատերազմը և զգում եմ դրա վերսկսվելու վտանգը: Հավաստի տվյալներ ունեմ, որ գարնանը, երբ ճանապարհները չորանան, ազերիները հարձակվելու են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:
Կարապետյանի խոսքերով, պատերազմն իր հետ շատ վտանգներ է բերելու. «Ես ուզում եմ հայ ազգին կոչ անել պատրաստվել, որպեսզի հանկարծակիի չգան: Երբ պատերազմի ժամանակ հանկարծակիի ես գալիս, չես կարողանում դիմագրավել: Պատերազմին դիմագրավելու առաջին պայմանը տանը սննդամթերքի պաշար ունենալն է: Քանի դեռ ժամանակ ունենք, հայ ազգին կոչեմ անում հացահատիկի, ձավարեղենի տեսքով պաշար ունենալ, պահել շաքարավազ, աղ»:
Բանախոսը կարծում է, որ երկրորդ ամենամեծ վտանգը Երևանում լցված սևամորթներն են. «Չգիտես՝ պակիստանցի են, արաբ են, սևամորթ են, ովքեր են: Դա վառոդի տակառ է Երևանի մեջ: Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե պատերազմ սկսվի, իսկ նրանք այստեղ դիվերսիա անեն»: