Հասարակություն 

Աղստև գետն ընկած եղնիկն անվնաս դուրս է բերվել

Սույն թվականի ապրիլի 10-ին Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում Աղստև գետն ընկած եղնիկն ԱԻՆ աշխատակիցների կողմից անվնաս դուրս է բերվել և հանձնվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կենդանին բաց է թողնվել վայրի բնություն։

Շնորհակալ ենք նաև դեպքի մասին ահազանգող քաղաքացիներին:

 

Բնապահպանության եվ ընդերքի տեսչական մարմին

 

Նույն շարքից