Ես կարծում եմ, որ այս ու մյուս նախաձեռնությունները պետք է առաջին հեթին գնահատեն հակամարտության մեջ ներգրավված կողմերը: Դրանից հետո, եթե այլ երկրների կամ միջնորդների մասնակցության անհրաժեշտությունը լինի, հարցը կարող է քննարկվել: Ես կարծում եմ, որ լավ հնարավորություն կլինի այս հարցերը քննարկել Մոսկվայում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությանը:
Հավելենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կայանալու է ապրիլի 15-ին: