Հասարակություն 

Անդունդը, որ բաժանում է Նիկոլին՝ Նապոլեոնից․ Էդուարդ Շարմազանով

«Անդունդը, որ բաժանում է Նիկոլին՝ Նապոլեոնից

Մի անգամ Նապոլեոն Բոնապարտը անակնկալ ստուգայցի է գնում զինվորներին։
Ստուգայցի ժամանակ ֆրանսիացի զինվորներից մեկը քնած է լինում։
Նապոլեոնը չի արթնացնում և չի բղավում զինվորի վրա։
Նա հանգիստ վերցնում է նրա զենքն ու զինվորի փոխարեն կատարում նրա պարտականությունը' մինչև քնած զինվորն արթնանա։

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատանը խայտառակ ներկայացում սարքեց և աջ ու ձախ սկսեց բղավել աշխատակիցներից մեկի վրա։

Տհաճ տեսարան էր։

Այստեղ են ասել.
Հզոր և ուժեղ առաջնորդները' մեծամիտ ու ինքնասիրահարված չեն լինում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նույն շարքից