Մոլորակի բնակչության թիվը գնալով աճում է, և դրա հետ մեկտեղ, աճում են կարիքները և ավելի ու ավելի շատ աղբ է արտադրվում: Գիտնականները հիասթափեցնող թվեր են հրապարակում։ Հիմա աշխարհում շուրջ 7,6 մլրդ մարդ է տուժում, որոնցից յուրաքանչյուրն արտադրում է միջինում 2 կգ աղբ:
Նշվում է, որ այս տեմպերով, մոտ 15 տարիների ընթացքում բնակչության թիվը կկազմի 15 միլիարդ, սակայն մոլորակի ռեսուրսներն անսահման չեն, և ցավոք, տեխնոլոգիական առաջընթացի և հարմարավետության համար, մարդիկ աղտոտում են շրջակա միջավայրը: Ամեն տարի հարյուրավոր հեկտար անտառ է հատվում, աղտոտվում են գետերն ու օվկիանոսները, կենդանիները ոչնչացվում են։
Ձեզ ենք ներկայացնում մտահոգիչ լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է աղտոտվում մոլորակը․
Գվատեմալայի գետերում աղքատները հավաքում են մետաղե ջարդոն և այն բաները, որոնք կարող են օգտագործվել և վաճառվել

Գործարանային խողովակ, որի միջոցով թափոնները լցվում են Չինաստանի Յանցզի գետը

Ծովային կրիան նավթի մեջ

Հնդիկ երեխան լողում է Ադրա Պրադեշի լճում, որը վերածվել է աղբավայրի

Բանգլադեշի Բուրիգանգա գետի ափին սոսնձի գործարանի մնացորդները

Նավթով պատված պինգվինները

Այստեղ Մումբայի բնակչությունն ազատվում է աղբից

Չինաստանի Վենժու նահանգի գետը կարմիր է դարձել արտակարգ իրավիճակի պատճառով, որը տեղի է ունեցել ներկի գործարանում

Ջրի սուրբ աղբյուրը դարձել է հնդիկների հիվանդության և մահվան հիմնական պատճառը
