Հասարակություն 

Իրականում ինչու է Սաշիկ Սարգսյանը Եվրոպա մեկնել. Հակասող հայտարարություններ

Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Հարգելի լրագրողներ
հաշվի առնելով ձեր կողմից ստացվող բազմաթիվ հեռախոսազանգերը Ալեքսանդր Սարգսյանի Հայաստանից բացակայելու վերաբերյալ պաշտոնապես հայտնում եմ, որ Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրներից ելնելով ներկայումս գտնվում է Եվրոպայում:

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի կողմից այսօր լրագրողի հարցին ի պատասխան տրված տեղեկություններին, թե Ալեքսանդր Սարգսյանը գնացել է հանգստանալու, ապա այդ մասին զրուցել եմ վերջինիս հետ, ով տեղեկացրել է, որ չի ցանկացել հանրայնացնել այն հանգամանքը, որ հայրն ունի առողջական խնդիրներ:

Ավելի վաղ Սարգսյանի որդիներից Հայկը հայտարարել էր, որ հայրը Եվրոպայում է գտնվում հանգստանալու նպատակով և դրսում հանդիպել է մյուս որդու՝ Նարեկի հետ:

Նույն շարքից