Իսրայելում խորհրդարանական ընտրություններում քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո վարչապետ Բինյամին Նեթանյահուի Լիքուդ կուսակցությունը 36 մանդատ է ստացել 120 հնարավորից:
Վարչապետի կուսակցությունն այսպիսով առաջ է անցել ընդդիմադիր Քահոլ Լավան դաշինքից, որը ստացել է 35 մանդատ:
Հիշեցնենք, որ Իսրայելում խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին երկուշաբթի օրը:
Լիքուդ կուսակցությունը հենց սկզբից հաղթողի հիմնական թեկնածուն էր՝ չնայած կոռուպցիոն մեղադրանքին կուսակցության ղեկավարի նկատմամբ: