Այսօր՝ ապրիլի 12-ին, Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները այգու տարածքում բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։ Նրանք իրենց մտահոգությունն էին հայտնում կենդանաբանական այգու կենդանիների առողջության պահպանման համար։
Ակվատերարիումի նախկին ղեկավար Կարեն Մարտիրոսյանի նշեց, որ կենդանաբանական այգու տնօրենը, չարժևորելով կենդանիներին, անհամեմատելի փոխանակում է իրականացրեl։ Նրա խոսքով, ներկա աշխատողների՝ իրենց մասնագիտական հմտությունները բավարար չափով չտիրապետելու հետևանքով կենդանիների մոտ զգալի անկում է գրանցվում։
Ակցիայի մասնակիցները տեղեկացրեցին, որ տնօրենը մինչ օրս չի հանդիպել իրենց։
Տեսնելով ակցիայի մասնակիցների ակտիվությունը՝ կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հարությունյանը, ով երբ ցանկացավ խոսել, նախկին անասնաբույժը նրան դիմեց ասել. «Հարութ, դու մի խուրդվի»։
Ակցիայի մասնակիցների հետ փորձեց զրուցել կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հարությունյանը, սակայն նրան ընդհատեց նախկին անասնաբույժը. «Հարութ, դու մի խուրդվի»։
Այնուհետև վիճաբանություն տեղի ունեցավ ներկա և նախկին աշխատակիցների միջև։