Հասարակություն 

Հրաձգություն՝ հայտնի ռեփերի հուղարկավորության ժամանակ. Կա զոհ

Լոս Անջելեսում ամերիկացի հայտնի ռեփեր  Nipsey Hussle-ի հուղարկավորության ժամանակ անհայտ անձը կրակ է բացել, ինչի արդյունքում մեկ զոհ կա:

Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել ավտոմեքենայով: Նրան դեռ չեն հայտնաբերել:

Ռեփերին հարգանքի տուրք մատուցելու համար հավաքված է եղել մոտ 10 հազար մարդ: Միջադեպի արդյունքում կան վիրավորներ:

Հիշեցնենք, որ  Nipsey Hussle-ն սպանվեց սեփական հագուստի խանութի մոտ: Նա 33 տարեկան էր:

Նույն շարքից