Հասարակություն 

Հայոց ցեղասպանության մասին Մակրոնի որոշումը նյարդայնացրել է Թուրքիային

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ստորագրած հրամանով այսուհետ Ֆրանսիայում ապրիլի 24-ը  լինելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ինչպես և սպասվում էր, թուրքական արձագանքը ստորագրված հրամանին չի ուշացել: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Մակրոնին հորդորել է հիշել սպանությունները, որոնք տեղի են ունեցել Ալժիրի պատերազմի ժամանակ:

«Դուք փորձում եք Թուրքիային դաս տալ, դուք խոսում եք խոսքի ազատության մասին, սակայն Մակրոնի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին: Տեղի ունեցածը ցեղասպանություն անվանելու համար դատարանի որոշում է պետք, ինչը չկա»,-ասել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, թե Անկարան չի մոռացել այն, ինչ տեղի է ունեցել Ալժիրում և Ռուանդայում, իսկ Մակրոնի քայլը պոպուլիզմ է:

Նույն շարքից