Այսօր՝ ապրիլի 12-ին, «Կամք» նախաձեռնությունը ակցիա էր իրականացնում Հանրային ռադիոյի շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջն էին հանրային ռադիոյի խորհրդից քայլեր ձեռնարկել, որպեսզի հեռուստաընկերությունները, իրենց խոսքերով, մաքրեն այլասերվածություններից, քանի որ այն սպառնում է ազգային անվտանգությանը:
Հիմա ակցիայի մասնակիցները քայլերթ են անում:
«Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը հայտնեց, թե իրեն տեղեկացրել են այն մասին, որ ԵՄ հայաստանյան գրասենյակը, իմանալով իրենց մոտ քիչ հետո անցկացվող ակցիայի մասին, փակել է գրասենյակը։
Սակայն ակցիայի մասնակիցները ետ չեն կանգնելու իրենց նպատակից, քանի որ նամակ ունեն փոխանցելու:
Նշենք, որ նախաձեռնությունը տեղեկացրել էր՝ իրենց ակցիայի շրջանակներում երթով շարժվելու է ԵՄ հայաստանյան գրասենյակ և նրանց նամակ է հանձնելու։