Հասարակություն 

Սա միջամտություն է մեր երկրի ներքին հարցերին, որը արգելվում է հենց ՄԱԿ-ի կոնվենցիաներով. Հայկ Այվազյան

«Կամք» նախաձեռնության անդամները շարունակում են ԼԳԲՏ-ի դեմ իրենց բողոքի ակցիան՝ երթով շարժվելով դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ հանձնեցին իրենց նամակը։

Ակցիայի մասնակիցների համար անընդունելի է այն, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս, երբ ԼԳԲՏ համայնքի անդամները հարձակվում և ծեծի են ենթարկում ոստիկանության աշխատակիցներին, լռում են նաև Կարեն Ղազարյանի գերեվարության մասին, սակայն արագ հայտարարություն արեցին տրանսգենդերի հայտնի ելույթից հետո. «Սա միջամտություն է մեր երկրի ներքին հարցերին, որը արգելվում է հենց ՄԱԿ-ի կոնվենցիաներով»,- նշում է Հայկ Այվազյանը։

Նշենք, որ այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ԵՄ-ի հայաստանյան գրասենյակ։

 

Նույն շարքից