Հասարակություն 

Սամսոնյանը հերքում է, թե Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիներին հպատակ է անվանել

Հարգելի լրագրողներ,

երեկ ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տվել ԵԽԽՎ-ում և խոսել Քաղաքացու օրվա մասին։

Այսօր Իմ Քայլը խմբակցության մի շարք պատգամավորներ գրառումներ են կատարել՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանին, ինչի կապակցությամբ դուք ցանկանում եք լսել մեկնաբանություններ։

Այս կապակցությամբ կասեմ հետևալը.

✔ Լուսավոր Հայաստանը և մասնավորապես Կառավարման Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը մեկնաբանություններ չեն տալիս քաղաքական փնթիությունների վերաբերյալ (տարատեսակ պարապ-սարապ գրառումներ)

✔Այդ գրառումներում նշվում է, որ Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիներին անվանել է հպատակներ։ Կարող եք ուշադիր նայել մեկնաբանություններում տեսանյութը և համոզվել, որ դա չի համապատասխանում իրականությանը (քաղաքական փնթի մանիպուլյացիա)։

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյան

Նույն շարքից