Ինչպես երևում է, Լուսավոր Հայաստանի և Իմ քայլի միջև հարաբերությունները, որոնք առանց այդ էլ հարթ չէին, նոր թափով են սկսելու վատթարանալ: Նոր պատերազմի պատճառը ԵԽԽՎ-ում ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի վերջին ելույթն է:
Բանն այն է, որ Իմ քայլի պատգամավորները պնդում են, թե Մարուքյանը ՀՀ քաղաքացիներին հպատակ է անվանել: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը իր կուսակցապետի երբեմնի թիմակցին նույնիսկ մեջքից դանակահարող է անվանել:

Իսկ Իմ քայլից պատգամավոր Արփի Դավոյանը կարծում է, որ նման խոսքերի հեղինակն այլևս իր խոսքում չպետք է ասի ՀՀ քաղաքացիներ, այլ պետք է մասնավորեցնի, թե ում է դիմում՝ քաղաքացիներին, թե՝ հպատակներին։

Այս պատմությանն արդեն արձագանքել է նաև ԼՀԿ-ն՝ ի դեմս պատգամավոր Անի Սամսոնյանի, ով պնդում է, որ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը նման հայտարարություն չի արել: Սամսոնյանը նաև հրապարակել է հայտնի տեսանյութ:

Իսկ թե ով է ճիշտ, ով՝ սխալ, կարող եք դատել ինքներդ, լսելով այն, ինչ ասում է Մարուքյանը հետևյալ տեսնայությում: