Քաղաքական 

Սերժ Սարգսյանը գրասենյակում է և հանդիպումներ է ունենում, կրկին նախասրահում հերթեր են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում վերջին շրջանում աշխույժ եռուզեռ է` նախկին անապատային լռությունը փոխարինվել է ակտիվ անցուդարձով, փակ դռներ չկան, բոլորը գալիս են և նստում մինչև օրվա վերջ, որովհետև ողջ օրը Սերժ Սարգսյանը գրասենյակում է և հանդիպումներ է ունենում։ Կրկին նախասրահում հերթեր են։ Գնացածները «մանրից» վերադառնում են, սակայն ոչ բոլորին է ընդունում։ «Ոմանցից շատ փիս է նեղացած դիրեկտորը»,- ասացին մեզ։ ՀՀԿ-ի նկատմամբ  հետաքրքրություն կա նաև ռուսական և արևմտյան էմիսարների կողմից:

«Նրանք խնդիր ունեն պառլամենտական-իշխանական ներկայացուցիչների հետ «պրոտոկոլից» դուրս շփումների մասով՝ ադեկվատ մարդիկ իշխանությունում քիչ են, Նիկոլի հետ ուղիղ շփվել չի ստացվում, բացը փորձում են այլ ուժերի հետ շփումներով լցնել, գոնե տեղեկացվածության մասով»։

Ի դեպ, ՀՀԿ գրասենյակի պատասխանատուներն այլևս քարտուղարուհի, վարորդ  չունեն։ Մեքենաներն իրենք են վարում, ասել են` «միջոցները սուղ են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից