Բարի օր Հասարակություն 

Բանակցությունները հաջող ավարտի են բերելու, որտեղ մենք կստանանք ԼՂ հարցի վերջնական լուծում. Արմեն Սարգսյան

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի վարած քաղաքականությանը: Այս մասին նախագահն ասել է ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ի վերջո, Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ երկար տարիների բանակցություններն ու այսօրվա բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ խաղաղ լուծում գտնել: Ես, որպես ՀՀ նախագահ, չեմ մասնակցում բանակցություններին: Դրանց մասնակցում են ՀՀ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, իմ ողջ աջակցությունն եմ հայտնում նրանց: Այդ բանակցություններն ի վերջո հաջող ավարտի են բերելու, այսինքն՝ ավարտի, որտեղ մենք կստանանք վերջնական լուծում Ղարաբաղյան հարցի, ընդ որում՝ խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ Հորդանան կատարած իր այցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատել է իր աջակցությունը խաղաղ բանակցային գործընթացին:

Armenpress.am

 

Նույն շարքից