Հասարակություն 

Իշխանության շարքեր են թափանցել ազգային ինքնության վերացման երդվյալ դարանակալ, օտարամուտ ուժեր. Հայտարարություն

Վերապրել ես ցեղասպանություն,
վերականգնել անկախ պետականություն և ազատագրել Արցախը:

Սակայն դու, հայրենի գյուղերում, թե քաղաքներում, Արցախում, թե Ջավախքում, հոգնած և մեկուսացված, դատապարտված ես զբաղվել օրվա հացի խնդրով, որովհետև հակառակ քո արյան ու անասելի զոհողութունների գնով ձեռք բերված հաղթանակների, կաշառակեր և անկուշտ համակարգը հայրենիքը հասցրել է սպառման եզրին, և մինչ Ադրբեջանի բնակչությունը 30 տարում 7-ից 10 միլիոն էր դառնում, իսկ Թուրքիայինը՝ 60-ից 80 միլիոն, մեր հայրենի հայ բնակչության թիվը կիսվել է:

2018 թվականի մայիսին, մեկ մարդու պես, իշխանությունից հեռացրել ես կաշառակեր վարչակարգին` աշխարհին ցույց տալով խաղաղասիրության և ազատասիրության ստեղծագործ քո տաղանդը:

Սակայն այս անգամ էլ իշխանության շարքեր են թափանցել քո ազգային ինքնության վերացման երդվյալ դարանակալ, օտարամուտ ուժեր, որոնց միակ նպատակն է՝ ԱՐԱՏԱՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ «ՆԵՐԱՐԿՄԱՆ» ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱՋՆՋԵԼ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ, ՊՂԾԵԼ ՀԱՅ ԵՐԵԽԱՅԻՆ, տապալել հայկական մշակույթի ու Ազգային Առաքելական Եկեղեցու հենասյուներն և վերջնական կործանման հասցնել մեր ազգը:

Մենք՝ ավանդապաշտ հայ երիտասարդությունս, այդ ամենը թույլ չե՛նք տալու

Ա'րդ, կոչ ենք անում`

Հայ կնոջը`
ամուր և բարձր պահել հայ ընտանիքի և հայ երեխայի սրբազան մոր պատիվը,

Հայ վետերանին, հայ ուսուցչին՝
փրկել պղծումից մեր վաղվա զինվորին` հայ երեխային,

Հայ իրավաբանին՝
միանալ սահմանադրությամբ պաշտպանված հայ մոր, երեխայի, ընտանիքի և եկեղեցու պաշտպանության գործին,

Հայ դիվանագետին՝
հեռու պահել մեր երկրից Եվրոպայի ու ժողովրդավարության անունից մեր երկիրը ներսից քայքայող կառույցներին,

Հայ լրագրողին՝
բացահայտել երեսուն արծաթ դրամով մեր ազգը սրբապղծության մատնող ուժերին,

Հայ մտավորականին և մշակույթի գործչին՝
միանալ հայ ավանդապաշտ երիտասարդի պայքարին և լսելի դարձնել մեր ձայնը

Հայ իշխանավորին՝
իր շարքերից մաքրել արատավորը, մերժելին ու դատապարտելին, և հավատարիմ մնալ մայիսյան ընդվզման խորհուրդին:

Իսկ մեր դարանակալ թշնամուն զգուշացնում ենք`
Մենք կպայքարենք մինչև կատարյալ հաղթանակ, ոչինչ մեզ չի թուլացնի, ո'չ բանտը, ո'չ մեզ հին ուժերի ծառա ներկայացնելու սուտը, ո'չ արմատականի պիտակը:

Մենք ենք այս երկրի վաղվա քաղաքացին,
և մեր կամքն է՝
ԱՊՐԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ:

 

Հայկական Արժեքների Պաշտպանության
«ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնություն

 

Նույն շարքից