Վերջին օրերին անհայտ անձինք երկու անգամ մուտք են գործել Բուենոս Այրես նահանգի Վալենտին-Ալսին քաղաքում գտնվող հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի և գողացել թանկարժեք նմուշներ:
«El Diario Sur»-ը հայտնում է, որ քաղաքացիներն անհնագստացած են գողության փաստով և կոչ են անում իրավապահներին արագ բացահայտել գողությունն ու գտնել հանցագործներին:
Հավելենք, որ Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է ավելի քան 80 տարի առաջ տեղի հայ համայքնի ջանքերով: