Քաղաքական 

Հայկական պատվիրակություն կմեկնի Թուրքիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Գևորգյանին Թուրքիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանին 2019 թվականի ապրիլի 15-17-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կազմակերպվող Բազմաչափ ցուցանիշների կլաստերային հետազոտությունների (MICS) իրականացմանը նվիրված աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Գևորգյանի` Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Գևորգյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

 

Նույն շարքից