Հասարակություն 

Գերլարված իրավիճակ՝ Արմավիրում, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ /ուղիղ/

Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում իրավիճակհը կտրուկ լարվել է: Ինչպես հայտնում է Azat News TV-ն հնչել են կրակոցներ, կա 4 վիրավոր:

Այս պահին մի խումբ գյուղացիներ փակել են երկաթգիծը, հանդիպում են պահանջում ոստիկանի և վարչապետ Փաշինյանի հետ: Ինչպես նաև պահանջում եմ գյուղապետի հրաժարականը:

Բախումը տեղի է ունեցել գյուղապետ Պարույր Սարգսյանի կողմնակիցների և մի շարք այլ գյուղացիների միջև:

Ոստիկանությունից Analitik.am-ին հայտնեցին, որ ավելի ուշ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան:

Համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի և մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերը ձախողվեցին, մեր զանգերը մնացին անպատասխան:

 

Նույն շարքից