Հասարակություն 

«Հպարտ»-ների Ֆլեշմոբը Հյուսիսային պողոտայում

Այսօր՝ ապրիլի 13-ին, Հյուսիսային պողոտայում «Հպարտ երիտասարդական շարժում» ՀԿ-ն կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստան-Արցախ միասնությանը:

Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ երիտասարդներ, ովքեր փոքրիկ քայլերթ կազմակերպեցին Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքից դեպի Հյուսիսային պողոտա։

Միջոցառման մասնակիցները հնչեցրեցին ազատագրական երգեր և երաժշտություն, որից հետո պատրաստեցին «Հայրենիք» անվամբ քարտեզ, այնուհետև, շրջապատելով քարտեզը, հայոց եռագույնը բարձրացրած՝ իրականացրեցին ֆլեշմոբ։

Միջոցառումն ավարտվեց եռագույն դրոշի մասին հայրենասիրական երգի ներքո։

 

Նույն շարքից