Հասարակություն Միջազգային 

Մարկ Ցուկերբերգի անվտանգության համար ծախսվել է 22 միլիոն դոլար

analitik.am

«Ֆեյսբուք» ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անվտանգության համար 2018 թվականին ծախսվել է 22 միլիոն դոլար:

Նշվում է, որ այս գումարը երեք անգամ ավելի մեծ է, քան նույն նպատակով 2016 թվականին ծախսված գումարը։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության ֆինանսական հաշվետվություններից։

Նշվում է նաև, որ վերոնշյալ ծախսերը կատարվել են նրա այցերի, անձնական անվտանգության, բնակարանների պահպանության վրա։ Ընկերությունն ունի նաև մարդկանց ցուցակ, որոնք նախկինում սպառնացել են ղեկավարի անվտանգությանը։

Նույն շարքից