Քաղաքականություն 

Արման Եղոյանը կղեկավարի Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամական խմբերը

analitik.am

«Պատիվ ունեմ հայտնել, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու եմ Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը։

Ուժեղ խորհրդարանական ավանդույթներով այս երկու «լրիվ ժողովրդավարություններ»-ի և «ազատ տնտեսություններ»-ի հետ ունենք համագործակցության՝ դեռևս ամբողջությամբ չօգտագործված ներուժ։

Էգալիտարիզմը, ներառականությունը, պետական-մասնավոր սերտ համագործակցությունն ու սոցիալական արդարության ձգտումը կանադական քաղաքական մշակույթի ուսանելի տարրերն են:

Ուղիղ ժողովրդավարությունը, ուժեղ տեղական ինքնակառավարումը և ընդդիմության բացակայությունը, այո, այո, ընդդիմության բացակայությունը շվեյցարական քաղաքական համակարգի բնորոշիչ տարրերն են:

Ուշադրության է արժանի նաև Շվեյցարիայի զինված ուժերի ունիկալ կառուցվածքն ու դրա դերը արդեն երկու հարյուրամյակ տևող շվեյցարական խաղաղության մեջ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նույն շարքից