Հասարակություն Միջազգային 

Հաջողակ տղամարդկանց կողքին միշտ կանգնած են ուժեղ կանայք /Լուսանկարներ/

analitik.am

Քարնեգի-Մելոն համալսարանի գիտնականները հետաքրքիր ուսումնասիրություն են կատարել, թե ինչպես կարող է կինն ազդել տղամարդու հետագա կյանքի և հաջողությունների վրա:

Նշվում է, որ գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությանը մասնակցել է շուրջ 160 զույգ:

BBC-ի հարցման համաձայն, բրիտանացիները պատմության մեջ մեծագույն անգլիացի են համարում Ուինսթոն Չերչիլին: Այս ակտիվ և իմաստուն քաղաքական գործիչն իր հայրենի երկիրը բերել է բարգավաճման և բոլոր ջանքերն է գործադրել, որպեսզի քաղաքացիները դիմադրեն նացիստնական ճնշմանը:

Ո՞վ է նա առանց կնոջ

Մեծ Բրիտանիայում մինչև օրս կարող եք լսել Չերչիլի և նրա կնոջ մասին պատմող պատմություններ:

 

Մի օր, երեկոյան, վարչապետը զբոսնել է կնոջ հետ Լոնդոնում, երբ փողոցում մի հավաքարար ուշադիր նայել է Կլեմենտինին` նրա կնոջը: Անցնելով այդ մարդու կողքով, Չերչիլը հարցրել է կնոջը՝ ինչու է այդպես նայում, իսկ Կլեմենտինին պատասխանել է, որ ժամանակին ծանոթ են եղել և վերջինս սիրահարված է եղել իրեն։

«Եթե նրա հետ ամուսնանայիր կդառնայիր հավաքարարի կին»,-կատակել է Չերչիլը, որին ի պատասխան Կլեմենտինին ասել է․ «Եթե ամուսնանայի նրա հետ, նա կդառնար վարչապետ»։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երջանիկ զույգերը, որոնք ապրում են բարենպաստ պայմաններում հակված են փորձությունների և կյանքում հասնում են ավելի շատ հաջողությունների, քան դժբախ զույգերը։

«Այն որոշումները, որոնք ստանում են աջակցություն կամ քննադատում են ամուսինների կողմից մեծ նշանակություն ունեն նրանց երկարատև բարեկեցության համար»,-նշել է հետազոտող Մարիսա Ուիննիցը:

Այդուհանդերձ հոգեբանները խորհուրդ են տալիս զույգերին աջակցել միմյանց, ազնվորեն քննարկել ցանկացած խնդիր, հաջողության հասնել և կիսել անհաջողությունները, ոգեշնչել նորանոր նվաճումներ:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մի անգամ ասել է․ «Պրիսցիլլան իմ կյանքում ամենակարևոր մարդն է: Ըստ էության, մեր հարաբերությունները ինձ համար ամենակարևոր որոշումն է»։

Իսկ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ իր կարիերայի ողջ ընթացքի համար պարտք է իր կնոջը՝ Միշելին. «Ակնհայտ է, ես չէի կարող անել այն, ինչ ես արել եմ առանց Միշելի: Ինձ հարցնում են, թե ինչն է պահում ինձ հավասարակշռության մեջ, ինչն է թույլ տալիս հաղթահարել սթրեսը և ճնշումը: Ես կարող եմ ասել, որ հենց այս կինը, իմ գեղեցիկ կինը»։

Նույն շարքից