Միջազգային Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել երրորդ անգամ հանդիպել Դոնալդ Թրամփի հետ

analitik.am

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ կցանկանար մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երրորդ գագաթաժողովին, բայց այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ցուցաբերի «ճիշտ վերաբերմունք»: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությանը:

Կիմ Չեն Ընը կոչ է արել ԱՄՆ նախագահին կնքել մի գործարք, որը երկու երկրների համար երկկողմանի ընդունելի կլինի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանդիպել են 2018 թվականին, Սինգապուրում։

Նույն շարքից