Հասարակություն 

Հրազդանում հակատանկային նռնակ է հայտնաբերվել

analitik.am

Այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 08:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ավելի ուշ ԱԻՆ-ը հայտնեց, որ պարզվել է՝ Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնակ (PKГ-ЗЕМ ТГ-45 254-39-71):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:

 

Նույն շարքից